Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խամեսն «արժե» 90 մլն եվրո

Խամեսն «արժե» 90 մլն եվրո
22.07.2014 | 11:54

L’ Equipe-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Մոնակոն» պատրաստ է նախկին ութսունհինգի դիմաց իննսուն միլիոն եվրոյով վաճառելու Խամես Ռոդրիգեսին: Լուրեր կան, որ կոլումբիացին արդեն իսկ Մադրիդում է: Կոլումբիայի ընտրանու կազմում Խամեսը մասնակցել է աշխարհի վերջին առաջնությանը, վեց գնդակով դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու՝ շրջանցելով գերմանացի Թոմաս Մյուլլերին ու արգենտինացի Լիոնել Մեսիին: Տեղեկացնենք նաև, որ «Ռեալում» հանդես գալու ցանկությունը ֆուտբոլիստինն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ